ՄՄերի Եգորյան

Սկսվել է Սերժ Սարգսյանի գործով դատաքննության փուլը

Սկսվել է Սերժ Սարգսյանի գործով դատաքննության փուլը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում սկսվել է բուն դատաքննության փուլը:

Մեղադրող դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Հիշեցնենք՝ նախաքննության ընթացքում ՀՔԾ-ն պարզել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը 2013 թվականին Կառավարության պահուստային ֆոնդից վատնել է պետական աջակցության ծրագրերով դիզելային վառելիքի համար հատկացված՝ ավելի քան 489 մլն դրամ:

Գործով մեղադրյալ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը այս ընթացքում մահացել են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում