ԼԼիլիթ Գասպարյան

Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ

Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ

Բարսելոնում տեղի ունեցող MWC Barcelona 2021 համաժողովի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հանդիպել է Ֆինլանդիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարար Տիմո Հարակկայի հետ:

Գործընկերներն անդրադարձել են համավարակով պայմանավորված մարտահրավերներին և դրանց լուծման մեջ տեխնոլոգիաների նշանակությանը։

Նախարար Տիմո Հարակկան հատկանշել է համավարակի ազդեցությունը, ինչի արդյունքում թվային ծառայությունների օգտագործման աճ է գրանցվել, մասնավորապես առցանց կրթության ոլորտում, էլեկտրոնային առողջապահական ծառայություններում և այլն:

Նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, հաստատելով տեխնոլոգիաների դերակատարությունը ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում, ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում մեծ փոփոխությունների իրականացման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի ոլորտում բարձրակարգ մասնագետների բացը լրացնելուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել տեխնոլոգիական, ինչպես նաև կրթական ոլորտում երկուստեք իրականացրած հաջողված ծրագրերի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման ուղղությամբ։ Ծրագրերը կներառեն հանրակրթությունը, հատկապես բնագիտական (STEM) և ճարտարագիտական կրթության ուղղություններով, մասնագիտական և ոչ ֆորմալ կրթությունը՝ ժամանակակից, ապագային միտված և մրցունակ մասնագիտություններով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում