ՄՄարիամ Մխիթարյան

Լոնդոնն արձագանքել է Սև ծովում Ղրիմի մոտ տեղի ունեցած միջադեպին

Լոնդոնն արձագանքել է Սև ծովում Ղրիմի մոտ տեղի ունեցած միջադեպին

Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ իր Defender ավիակիրը, միջազգային օրենսդրությանը համապատասխան, խաղաղ անցել է Ուկրաինայի տարածքային ջրերով` հերքելով նախազգուշական կրակոցների մասին ռուսական կողմի հայտարարությունները: Այս մասին ասվում է գերատեսչության թվիթերյան գրառման մեջ:

«Ենթադրում ենք, որ ռուսները ուսումնական կրակոցներ էին իրականացնում Սև ծովում և նախապես զգուշացրել էին իրենց գործողությունների մասին: Կրակոցներից ոչ մեկն ուղղված չէր մեր ռազմանավին, և մենք չենք ընդունում այն ​​պնդումը, թե Defender-ի ճանապարհին ռումբեր են նետվել»,- հայտարարել են նախարարության մամուլի ծառայությունից:

Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանը ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներին կոչ է արել հրաժարվել Սև ծովում անցկացվող զորավարժություններից, որոնք իրենց ծավալով  և «հստակ ագրեսիվ բնույթով» մեծացնում են Սև ծովում ոչ միտումնավոր միջադեպերի ռիսկերը: Sea Breeze-2021 միջազգային զորավարժությունները՝ երբեմնի ամենամեծը Սև ծովում, կանցկացվեն հունիսի 28-ից հուլիսի 10-ը: Դրանց կմասնակցեն 5000 զինծառայող 32 երկրից, ինչպես նաև 32 նավ, 40 ինքնաթիռ և  հատուկ գործողությունների 18 խումբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում