ՄՄարիամ Մխիթարյան

Չեռնոգորիայի նավահանգիստը պայմանագրի պայմանների պատճառով կարող է դառնալ չինական

Չեռնոգորիայի նավահանգիստը պայմանագրի պայմանների պատճառով կարող է դառնալ չինական

Բալկանների ամենամեծ առևտրային նավահանգիստը՝ Բարը, որը գտնվում է Չեռնոգորիայում և հնարավորություն է տալիս մուտք գործել Կենտրոնական Եվրոպա, շուտով կարող է ամբողջովին և իրավականորեն անցնել Չինաստանին, հայտնում է France-2-ը:

2015-ին չինական բանկը Չեռնոգորիային 1 մլրդ եվրո էր տրամադրել՝ երկրի տարբեր մասերը միմյանց կապելու նպատակով մայրուղի կառուցելու համար: Շինարարական աշխատանքներն իրականացնում էր չինական մի ընկերություն: Վեց տարի անց, սակայն, կառուցվել է ամբողջ ճանապարհի  ընդամենը 40 կմ-ը: Աշխատանքները ձգձգվել են, լայնածավալ նախագիծը չի ավարտվել, և, որ ամենակարևորն է՝ 1 մլրդ եվրոն արդեն ծախսվել է:

Պեկինի հետ այս անհավանական համարվող պայմանագիրը կնքել է Չեռնոգորիայի նախորդ իշխանությունը, և ներկա վարչապետը չի կարողանում հասկանալ, թե ինչու է Սերբիայում նույն երկարության և նման տարածքում գտնվող հատվածի մեկ կիլոմետրը արժեցել 16 մլն եվրո, իսկ Չերնոգորիայում՝ 26 մլն:

Վարչապետը կոռուպցիայի և վատնումների մեջ է մեղադրում գլխավոր կապալառուին ՝ չինական ընկերությանը, որը հրաժարվում է պատասխանել մեղադրանքներին:

Սակայն ավելի վտանգավորը պայմանագրի պայմաններն են, որոնց համաձայն, եթե Չեռնոգորիան չկարողանա գումարը վերադարձնել չինական բանկին, ստիպված կլինի զիջել այդ տարածքի մի մասը: Բար նավահանգիստը կարող է դառնալ Չինաստանի սեփականությունը՝ վնասի հատուցման դիմաց:

Չինացիները նման անհավանական պայմանագիր արդեն օգտագործել են Շրի Լանկայում և Ջիբութիում, Եվրոպայում սա առաջին դեպքն է:

Մայրուղու պարտքերը փակելու և տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը չկորցնելու համար Չերնոգորիայի կառավարությունն օգնություն է խնդրել Եվրամիությունից: Սակայն, պայմանագրում նշված է, որ ծագած վեճերը լուծելու իրավունք ունեն միայն Չինաստանի դատարանները: Չինացիները զգուշացնում են, որ եթե Եվրոպան ցանկանում է վճարել Չեռնոգորիայի փոխարեն, նախ պետք է ստանա Պեկինի համաձայնությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում