Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ռազմագերիների թեման շարունակում է արդիական մնալ. Մարիա Զախարովա

ՄՄերի Ներսիսյան

Ռազմագերիների և պահվող այլ անձանց թեման շարունակում է արդիական մնալ, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման համատեքստում՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ պատասխանելով «Լուրերի» հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում անօրինական «դատական գործընթացները» Բաքվում՝ հայ ռազմագերիների նկատմամբ:

Մարիա Զախարովա, ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ - Ողջունում ենք այս տարվա հունիսի 12-ին ադրբեջանական կողմից Երևանին՝ Հայաստանի 15 քաղաքացիների փոխանցումը և հանդես գալիս առանց նախապայմանների «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման օգտին:

Մարիա Զախարովան նաև կարևորել է հումանիտար այլ խնդիրների լուծումը, այդ թվում՝ ականազերծման և ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին հայտնի է:

Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ հայտարարել է Զախարովան, նախ մատնանշել հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող էսկալացիայի պատճառը, ապա շեշտել՝ Մոսկվան շարունակում է խնդրի շուրջ ակտիվ միջնորդական աջակցություն ցուցաբերել:

Մարիա Զախարովա - Արդեն նշել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառը միջազգային իրավական ձևակերպման բացակայությունն է, որը բխում է կողմերի միջև փոխվստահության պակասից: Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական աջակցություն ցուցաբերել, որն ուղղված է լարվածության թուլացմանը: Ե՛վ Երևանի, և՛ Բաքվի հետ սերտ համակարգում է իրականացվում արտգործնախարարությունների, պաշտպանության նախարարությունների, սահմանապահ ծառայությունների գծով: Վերջին շաբաթվա ընթացքում հաջողվել է նվազեցնել լարվածությունը:

Սահմանին ստեղծված իրավիճակի հաղթահարման շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն՝ վստահեցրել է Զախարովան և հավելել՝ Մոսկվան՝ որպես խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում է տեսնում երկու երկրի միջև սահմանների սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկը` դրան հաջորդող սահմանագծմամբ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում