Հետընտրական զարգացումները բացառելու «Լուսավոր Հայաստանի» բանաձևը

ԱԱրթուր Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվերով հարցումներ են անցկացվել, այս պահին քաղաքական ուժը երրորդ հորիզոնականում է: Այսօր քարոզարշավի մեկնարկին հայտարարել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Լուսավորի» վարչապետի թեկնածուն, սակայն, չի ցանկացել նշել, թե հարցմանը մասնակցած քաղաքացիների քանի տոկոսն է պատրաստ ձայնը տալ  

Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Ուսումնասիրություններն իրականացվել են խոշոր քաղաքներում, ոչ թե հեռախոսազանգերով, այլ շփումներով: Ընտրությունների օրը կտեսնեք, որ այդպես էլ կա:

Ըստ Մարուքյանի՝ իշխող ուժի և «Հայաստան» դաշինքի պայքարի արդյունքում ավելացել է իրենց աջակցող քաղաքացիների թիվը:

««Լուսավորը», ի տարբերություն այլ ուժերի,- մանրամասնում է Մարուքյանը,- առաջարկում է կոնկրետ ելք ստեղծված իրավիճակից, մինչդեռ մրցակիցները տանում են հասարակությունը հետընտրական ցնցումների»: Նման սցենարը կանխելու գործում «Լուսավորի» դերը լինելու է բացառիկ:
  
«Հետընտրական զարգացումները կարող են բացառվել միայն մի դեպքում, եթե դա չցանկանան քաղաքացիները և դա հաստատեն քվեների միջոցով»,- ասում է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանն» այսօր շարունակել է քարոզարշավի երևանյան բակերում:

Կուսակցության անդամները ցանկանում են իրենց ձայնը հատկապես հասանելի դարձնել դեռ չկողմնորոշված քաղաքացիների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում