ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը մաքսատուրքով պատժում է Թուրքիային և ևս 5 պետության

ԱՄՆ-ը մաքսատուրքով պատժում է Թուրքիային և ևս 5 պետության

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք է սահմանել Թուրքիայից ու 5 այլ երկրից (Միացյալ Թագավորություն, Իտալիա, Իսպանիա, Հնդկաստան և Ավստրիա) ներմուծվող որոշ ապրանքների համար: Որոշման մասին հայտնել է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը:

Վաշինգտոնի այս քայլը պայմանավորված է նրանով, որ տվյալ պետություններում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերի մեջ ամերիկյան ընկերությունները ենթարկվել են խտրականության, գրում է Ermenihaber-ը:

Թայի խոսքով՝ 25 տոկոս մաքսատուրք կսահմանվի այդ երկրներից ներմուծվող ընդհանուր առմամբ 2 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար:

Որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում Թուրքիայից ներմուծվող ընդհանուր առմամբ 310 մլն դոլար արժողությամբ արտադրանքների համար (գորգեր, անկողնային պարագաներ, տեքստիլ արտադրանք, գրանիտի և քարի տեսակներ, ճենապակյա և կերամիկական արտադրանք, ինչպես նաև ոսկյա և արծաթյա զարդեր) Անկարան ստիպված է լինելու հավելյալ մաքսատուրք վճարել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում