Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Իսրայելի 11-րդ նախագահ է ընտրվել Հրեական գործակալության ղեկավար Իցհակ Հերցոգը

ՄՄերի Ներսիսյան

Վիեննայում իրանական միջուկային ծրագրի վերագործարկման բանակցությունները դրական հունով առաջ են գնում՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներին առնչվող «հիմնական խնդիրները» լուծվել են: Ռոհանին շեշտել է՝ Վիեննայում տեղի ունեցող բանակցությունների լավ ընթացքն Իրանի ժողովրդի համբերատարության վարձատրությունն է: Նրա խոսքով՝ երկիրը ծանր գին է վճարել նման հաղթանակի համար: Իրանի նախագահը հավելել է, որ երկրի վարչակազմը երկու անգամ իրագործել է իր առաջ դրված խնդիրը`վերացնելով պատժամիջոցները 2015 և 2021 թվականներին:

-----

Պետական այցով Թուրքիայում էր Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահին: Ռեջեփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ղարիբաշվիլին Անկարայի հետ ակտիվ աշխատելու ու համագործակցելու պատրաստակամություն է հայտնել: Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին հրավիրել է Վրաստան: Էրդողանը հայտարարել է, որ նպատակ ունեն հնարավորինս սեղմ ժամկետում երկրների միջև առևտրի ծավալը հասցնել 3 միլիարդ դոլարի: Թուրքիայի առաջնորդը նաև մանրամասնել է, որ Թուրքիան Վրաստանի էներգետիկայի և այլ ոլորտներում կատարել է ներդրումներ, որոնց ծավալը կազմում է 214 միլիոն դոլլար: Կողմերը նաև որոշում են կայացրել հնարավորինս արագ անցկացնել գերագույն ռազմավարական խորհրդի նիստ:

-----

Անկարան հայտարարել է, որ С-400 զենիթահրթիռային համակարգերը սպասարկելու համար Թուրքիա ժամանած ռուս փորձագետներին հետ է ուղարկում Ռուսաստան: Ըստ Bloomberg-ի՝ թուրքական իշխանությունները որոշումը կայացրել են Ռեջեփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանն ընդառաջ, որը տեղի կունենա հունիսի կեսերին՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: «Այսկերպ Անկարան «արտահայտում է փոխզիջման պատրաստակամությունը Միացյալ Նահանգներին հուզող խնդիրներից մեկում»՝ գրում է աղբյուրը:

-----

Իսրայելի 11-րդ նախագահ է ընտրվել Հրեական գործակալության ղեկավար Իցհակ Հերցոգը՝ Կնեսետի լիագումար նիստի ընթացքում հայտնել է պալատի խոսնակ Յարիվ Լևինը: Իցհակ Հերցոգը Իսրայելի 6-րդ նախագահի` Խայիմ Հերցոգի որդին է: Հերցոգի օգտին առաջին փուլում քվեարկել է 120 պատգամավորից 87-ը՝ հաղթանակի համար անհրաժեշտ 61 նվազագույնի դեպքում: Գործող նախագահ Ռեուվեն Ռիվլինի լիազորությունների ժամկետը լրանում է հուլիսի 9-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում