ՄՄարիամ Մխիթարյան

Իսրայելը 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

Իսրայելը 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է խնդրել ԱՄՆ-ից

Իսրայելի իշխանությունները մտադիր են դիմել ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության խնդրանքով: Բանակի կարիքների համար Թել Ավիվը ակնկալում է 1 մլրդ դոլար ստանալ, գրում է riafan.ru-ն:

Այս մասին լրագրողներին ասել է հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Սպիտակ տունն արդեն մեծ ծավալով հովանավորում է Մերձավոր Արևելքի իր գործընկերոջը: Իսրայելի պաշտպանության ուժերն ունեն ամերիկյան զենք՝ ինքնաթիռներ, զինամթերք և զրահամեքենաներ, որոնք ռազմական օգնության շրջանակում մատակարարվում են Թել Ավիվին: Վերջին 20 տարվա ընթացքում Վաշինգտոնն Իսրայելին ուղարկել է նաև 63 մլրդ դոլար, որի 90%-ը ծախսվել է զենք գնելու և բանակի մարտունակությունը պահպանելու վրա: Իր ստեղծման օրվանից Իսրայելին տրամադրված ամերիկյան ֆինանսական աջակցությունը հասել է 236 մլրդ դոլարի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում