Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ռուսական ավիաընկերությունները չեղարկել են թռիչքները Թուրքիա

ՄՄերի Ներսիսյան

Թուրքիայի դեսպանին Էրդողանի հայտարարություններից հետո կանչել են Ավստրիայի արտգործնախարարություն: Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ անիծում է Ավստրիայի կառավարությանը՝ դաշնային գերատեսչությունների շենքերի վրա Իսրայելի դրոշները բարձրացնելու համար: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ասել է, որ իր վարչակազմի շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացվել է ի նշան համերաշխության: «Փրփրած բերանով չես լուծի Մերձավոր Արևելքի հակամարտությունը, հարկ է, որ Թուրքիան ավանդ ներդնի իրադրության ապաԷսկալացման գործում»,- հայտարարութուններին այսպես միացել է նաև Ավստրիայի ԱԳ նախարարը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահի «նզովքը»:

-----

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ չի կարող դրական օրակարգ ձևավորվել ԵՄ-Թուրքիա հարաբերություններում, քանի դեռ Անկարան առաջ է տանում Կիպրոսում երկու պետություն ստեղծելու գաղափարը: Կիպրոսի նախագահը նման բովանդակությամբ նամակն ուղարկել է ԵՄ անդամ երկրների ղեկավարներին:

-----

Ռուսական «S7» ավիաընկերությունը հայտարարել է, որ չեղարկվել են դեպի Թուրքիա ամառային սեզոնի բոլոր թռիչքները։ Որոշումը պայմանավորված է Թուրքիայում կորոնավիրուսի համաճարակի տարածման անորոշությամբ։ Թռիչքները կվերականգնվեն միայն իրավիճակի կայունացումից հետո: Ռուսաստանի խոշորագույն «Aeroflot» ավիաըներությունը նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա բոլոր ավիատոմսերի վաճառքը: Զբոսաշրջային ճգնաժամի մեջ հայտնված Թուրքիան հույս ունի, որ որոշումը վերջնական չէ, և Ռուսաստանի կառավարությունը դեռ կվերանայի այն։

-----

Գազայի հատվածից ավելի քան 90 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Իսրայելի հարավում օդային տագնապի շչակներ են հնչել ՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծության մասին: Իսրայելական բանակը պատասխանել է հարվածներով, զինվորականները կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, այստեղից էլ ավելի վաղ 6 հրթիռ էր արձակվել դեպի Իսրայել: Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահները խստացրել են Իսայելի հետ սահմանային պահպանությունը՝ Ռաշայա Էլ Ֆուխարի շրջանից հրեական պետության ուղղությամբ վեց հրթիռի արձակման փորձից և իսրայելական զորքերի պատասխանից հետո:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում