ԱԱրման Գալոյան

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ անհապաղ դուրս բերելու ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար` տեղեկացրել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում