Գեղարքունիքում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները

ՄՄերի Եգորյան

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները: Լայնածավալ շինարարություն է ընթանում Ծովակ, Լճավան, Ախպրաձոր և Մաքենիս համայնքներն իրար կապող հատվածում:

Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ) - Հուրախություն մեզ և համայնքների բնակիչների՝ վերջապես այս տարի ճանապարհի խնդիրը կկարգավորվի: Միայն ասֆալտապատ ճանապարհ չի լինելու: Վերանորոգվելու են հարակից ենթակառուցվածքները՝ լուսավորության ցանց, մայթեր, ջրահեռացման համակարգ: Գլխավոր ճանապարհից բացի, ասֆալտապատվելու են դպրոց, մանկապարտեզ տանող փոքր ճանապարհները:

Արդեն ավարտվել են ասֆալտի նախկին շերտի հեռացման և հարթեցման աշխատանքները: Այս պահին կառուցվում են մայթերը, ջրահեռացման և ոռոգման առուները, տեղադրվում են ջրատար խողովակներ:

Գևորգ Փոստոյան («Կապավոր» ընկերության Վարդենիսի տեղամասի պետ) - Մինչև հունիս ամսի կեսերը կսկսենք նաև ասֆալտապատման աշխատանքները: Աշխատում ենք արագացնել, որպեսզի ջրահեռացման խնդիրը կարգավորենք, քանի որ շուտով սկսվելու է ջրելու պրոցեսը այգիներում:

14 կմ երկարությամբ ճանապարհը վերակառուցվում է Համաշխարհային բանկի ծրագրով: Արժեքը կազմում է 1 մլրդ 400 մլն դրամ:

Գնել Սանոսյան - Ունենք մի հատված՝ Մաքենիս - Ախպրաձոր, որ նորմատիվներին չէր համապատասխանում և ծրագրից դուրս էր մնացել: 14 կմ-ից 11-ն էր ծրագրում ընդգրկված: Հիմա տարածքային նախարարության մեր գործընկերների հետ աշխատանքներ ենք տանում այդ 3 կիլոմետրը նույնպես ասֆալտապատելու, որպեսզի ամբողջ 14 կմ-ը ասֆալտապատ լինի:

Նախատեսված է ճանապարհի վերակառուցումն ավարտին հասցնել աշնանը:

Անահիտ Կարեյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում