Միացյալ Նահանգներում սկսվել է Արցախի ճանաչման գործընթացը

ՀՀայկարամ Նահապետյան

Քառորդ դար Մասաչուսեթսի ճանապարհներին համայնքային ակտիվիստ Դանիել Վարուժան Հեջինյանը ցուցանակներ էր բարձրացնում, որոնք Սպիտակ տան ղեկավարին կոչ էին անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը։

Հայերը տարբեր քաղաքներից գալիս են Վաշինգտոն՝ երախտիքը տարբեր ձևերով դրսևորելու…

Մամուլում հրապարակումներն ու վերլուծությունները հաջորդում են, ամերիկյան տարբեր նահանգային օրենսդիրներում ընդունվել են և դեռ շարունակում են ընդունվել օրինագծեր Հայոց ցեղասպանության մասին։

Արցախի դեմ սանձազերծած վերջին պատերազմն ամերիկյան հանրային ու քաղաքական գիտակցության մեջ իրար մոտեցրեց Մեծ Եղեռնն ու Արցախյան հակամարտության թեմաները։ Ցեղասպանության օրինագծերում ավելի ու ավելի շատ է խոսվում Արցախի մասին՝ ըստ էության դրանք դարձնելով Հայաստանի երկրորդ հանրապետության ինքնորոշմանը սատարող փաստաթուղթ, որը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև մեր օրերին ու հեռանկարներին։

Վահագնը պատմում է Այդահոյի նահանգապետի կողմից վերջերս ստորագրած հռչակագրի մասին։ Մեծ Եղեռնի հետ կապված օրինագծի տեքստում, օրինակ՝ Արցախին առնչվող նման ձևակերպումներ կային՝ «Արցախի Հանրապետությունը, որը նախկինում հայտնի էր որպես Լեռնային Ղարաբաղ, պատմականորեն հայկական տարածք է՝ բնակեցված հայերով և, անօրինական կերպով անջատվելով Հայաստանից՝ դրվել է նոր ձևավորված Խորհրդային Ադրբեջանի վարչարարության տակ: 1991 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին»:

Նահանգապետի և նահանգային պետքարտուղարի վավերացումներից հետո Այդահոն կարելի է համարել տասներորդ նահանգը, որը ճանաչել է Արցախի անկախությունը։ Կոլորադոն կարող է լինել տասնմեկերորդը: Այդահոյի նմանությամբ այստեղ էլ ոչ մեծաթիվ, բայց ակտիվ հայեր կան, որոնց դեմ վերջին օրերին շատ աշխատեց, բայց այդպես էլ իր ուզածին չհասավ Ադրբեջանի դեսպանատունը։

Վիստ Քոլ (քաղաքական գործիչ) - Ադրբեջանի հյուպատոսությունը, իրոք, մեծ հետաքրքրություն էր դրսևորում նախորդ շաբաթ ընդունված օրինագծի հարցում։ Նրանք ճնշում գործադրեցին կոնգրեսականների նկատմամբ։ Օրինագիծը միայն 1915 թ. մասին չէր, այլ նաև նախորդ տարվա պատերազմի մասին։ Հպարտ եմ, որ մեր օրենսդիրները հետ մղեցին այդ գրոհը, և Կոլորադոն արդեն ունի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության և մարդու իրավունքներին վերաբերող հարցերում։

Կոլորադո նահանգի քաղաքական գործիչ Վիստ Քոլը և համայնքային ակտիվիստ Սիմոն Մաղաքյանը համատեղ հոդված գրեցին քաղաքային թերթում՝ բացատրելով կապը 1915-ի և 2020 թ. պատերազմի միջև։

Գործընթացը շարունակվում է։ Նման բովանդակությամբ փաստաթուղթ արդեն իսկ ընդունել է Ռոդ Այլենդը։ Մի օրինագիծ էլ ընթացքի մեջ է Փենսիլվանիայում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում