ԳԳայանե Թամամյան

Խուզարկությամբ Արցախից բերված «Մակարով» է հայտնաբերվել․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը

Խուզարկությամբ Արցախից բերված «Մակարով» է հայտնաբերվել․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։

Տեղեկություններն իրացվել են մայիսի 1-ի երեկոյան։ Կասկածյալը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվել է ու բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Նախնական տվյալներով՝ ատրճանակը բերվել էր անցած տարի՝ Արցախից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում