ՄՄարի Կոստանյան

Ռուսաստանը Կիևին բողոքի նոտա է հղել ռուս դիվանագետին վտարելու կապակցությամբ

Ռուսաստանը Կիևին բողոքի նոտա է հղել ռուս դիվանագետին վտարելու կապակցությամբ

Մոսկվան իրավունք է վերապահում վտարել Ուկրաինայի դիվանագետին՝ ի պատասխան ուկրաինական կողմի՝  Ուկրաինայում ՌԴ դեսպանության խորհրդականին անցանկալի անձ հայտարարելուն: Այս մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԳՆ-ի կայքի հայտարարության մեջ ասվում է, որ «ապրիլի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն Կիևում Ռուսաստանի դեսպանությանը նոտա է հղել դեսպանության խորհրդականին անցանկալի անձ հայտարարելու մասին՝ կապված իբրև դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեության հետ»:

ՌԴ արտգործնախարարությունը իր վճռական բողոքն է հայտնել ուկրաինական կողմի անբարյացակամ քայլի կապակցությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում