6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն

6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն

Շիրակի մարզում շարունակվում են առողջապահական հաստատությունների կառուցման և վերակառուցման լայնածավալ աշխատանքները։ Ծրագրերի ընթացքին այսօր հետևել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ պատասխանատուների հետ այցելելով մարզում իրականացվող շինհրապարակներ։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։

«Մարզպետի առաջին կանգառը «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցման շինհրապարակում է եղել։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 49 մլն 822 հազար դրամ։Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2027 թվականին։

Այնուհետև Դավիթ Առուշանյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի հետ այցելել է Հացիկ բնակավայր, որտեղ ՀՀ կառավարության միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է նոր ամբուլատորիա։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 200 մլն 407 հազար դրամ։ Երկհարկանի նորակառույց ամբուլատորիայում գործելու է առողջության առաջնային պահպանման օղակը՝ հագեցած անհրաժեշտ գույքով և բժշկական տեխնիկայով։ Շինարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո մարզպետը շինարարների հետ զրույցում ընդգծել է աշխատանքների որակի և սահմանված ժամկետների պահպանման կարևորությունը։

«Կառավարությունը հսկայական միջոցներ է ուղղում Շիրակի մարզում առողջապահական հաստատությունների կառուցման և վերակառուցման աշխատանքներին։ Սա մեծ պատասխանատվություն է ենթադրում բոլորիս համար։ Շինարարները պետք է հաշվի առնեն յուրաքանչյուր մանրուք, աշխատանքներն իրականացնեն բարձր որակով՝ բացառելով ցանկացած թերացում։

Յուրաքանչյուր կառույց պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին և ծառայի նպատակին։ Կարևոր է նաև, որ աշխատանքներն ավարտվեն նախատեսված ժամկետներում, որպեսզի բնակիչները հնարավորինս շուտ օգտվեն նոր և արդիականացված բուժհաստատություններից»,- նշել է Դավիթ Առուշանյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մարզպետն այնուհետև եղել է Ախուրիկ բնակավայրում, որտեղ Կառավարության կողմից 193 մլնն 602 հազար դրամ է հատկացվել «Ախուրիկի ԲԱ» նոր շենքի կառուցման համար։ Այստեղ շինարարարական աշխատանքներում առկա թերացումները շուտափույթ վերացնելու առումով մարզպետը հստակ հանձնարարական է տվել՝ նշելով, որ պետական միջոցները նպատակային պետք է ծախսվեն և բացառվի որևէ խնդիր։

Առողջապահական ենթակառուցվածքների բարելավման նպատակով էլ Կառավարությունը 244 մլն 140 հազար դրամ է տրամադրել «Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման համար։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում իրականացվում են 6 խոշոր առողջապահական ենթակառուցվածքային ծրագրեր՝ 6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Արթիկի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցում – 3 մլրդ 94 մլն 707 հազար դրամ։

ՀՀ ԱՆ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ ծննդատան կառուցում – 1 մլրդ 49 մլն դրամ։

Գյումրու Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցում – 1 մլրդ 475 մլն 248 հազար դրամ։

ՀՀ Շիրակի մարզի «Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցում – 244 մլն 140 հազար դրամ։

ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի ԲԱ» ՊՈԱԿ-ի շենքի կառուցում – 193 մլն 602 հազար դրամ։

ՀՀ Շիրակի մարզի «Հացիկի ԲԱ» ՀՈԱԿ-ի շենքի կառուցում – 200 մլն 407 հազար դրամ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում