ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Փաստաթղթում ավելացել են Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, նախագահի աշխատակազմի, ուժային կառույցների հատկացումները, կրճատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, վարչապետի աշխատակազմի հատկացումները: Ընդդիմադիրները բյուջեից բացի քաղաքական մի շարք հարցեր են ուղղել կառավարության անդամներին:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան












