2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԼԼիլիթ Սեդրակյան

Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, նման տեղեկություն տարածողներով պետք է լրջագույնս զբաղվել. Բորիս Ավագյան

Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, նման տեղեկություն տարածողներով պետք է լրջագույնս զբաղվել. Բորիս Ավագյան

Հայ գերիների հարցի վերաբերյալ ցանկացած քաղաքական շահարկում պետք է բացառել, քանի որ ծնողի համար, որի երեխան գտնվում է գերության մեջ, ամեն րոպեն դժոխք է: Այդ մասին ԱԺ-ում Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմայով քննարկմանն ասաց ԱՀ ԱԻՊԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Բորիս Ավագյանը: 

Նրա խոսքով՝ այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է վերլուծություն կատարել առկա տեղեկատվության հիման վրա: Ավագյանը կարծում է, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը հանրությանը կտրամադրի ինֆորմացիա՝ պետական գաղտնիք չպարունակող, որ քաղաքացիները հասկանան՝ ինչ է կատարվում: Դա, ըստ նրա, կօգնի, որ բոլորը չզբաղվեն գերիների հարցով: 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, թե գերիների խնդիրը լուծված է, Բորիս Ավագյանն ասաց, որ, օրինակ՝ եթե 62 շիրակցիները, ըստ ադրբեջանական կողմի, ահաբեկիչներ են, ապա ի՞նչ հիմքով են նրանցից 8-ը վերադարձվել Հայաստան: Նա նշեց, որ Ադրբեջանը պետք է ի վերջո հասկանա, որ խնդրին ռացիոնալ լուծում է անհրաժեշտ՝ մեր տղաները պետք է վերադառնան հայրենիք: 

Ինչ վերաբերում է տարածվող լուրերին, թե ադրբեջանցիները «ազատ շրջում են» Ստեփանակերտում, Ավագյանն ասաց. «Բացառում եմ, որ որևէ ադրբեջանցի կարող է գալ Ստեփանակերտ և առևտուր անել, դա ֆեյք լուր է: Չգիտեմ՝ ո՛վ է տարածում նման կեղծ տեղեկությունները, բայց նրանցով պետք է լրջագույնս զբաղվել: Եթե նման բան լինի, ես անձամբ նրանց կգերեվարեմ: Նման դեպք չի կարող լինել, քանի որ լավ իմանալով արցախցիներին՝ իրենք «կգերեվարեն», ես էլ չեմ հասցնի, նրանք չեն կարող թույլ տալ, որ ադրբեջանցին շրջի Ստեփանակերտում»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում