Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով Ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ապրիլի 7-ին ու 10-ին Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Ուշադրության կետրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։ Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 37 ավտոմեքենա։
Պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաների վարորդներից 30-ն ալկոհոլի ազդեցության տակ էին, մի վարորդ էլ տրանսպորտային միջոցը շահագործում էր փոխարինված համարանիշերով։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

«Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ

ՊԵԿ-ը բացահայտել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 Мая в 60 секундах

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



