Ադրբեջանի ռազմական «պուրակի» միջազգային արձագանքներն ու ԼՂ մասին Իրան-ՌԴ քննարկումը

ՍՍոնա Աղբալյան

Խստորեն մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի գերիների և անհետ կորածների ճակատագրով: Հատված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերի հանձնաժողովի» ղեկավար Պիեռ Ալան Ֆրիդեզի հայտարարությունից, որը տեղադրված է ԵԽԽՎ կայքում:

«Այս ամենն առավել մտահոգիչ է ՄԻԵԴ-ի՝ 2021-ի մարտի 16-ին հրապարակած մամուլի հաղորդագրության ենթատեքստում, որի համաձայն Ադրբեջանի կառավարությունը ձախողել է դատարանի սահմանած ժամկետում այդ անձանց մասին տեղեկություններ տրամադրելու և նրանց կողմից ընդհանրական ու սահմանափակ տեղեկություն ներկայացնելու գործընթացը»:

Ադրբեջանը պարտավորված է լիովին գործակցել ՄԻԵԴ-ի հետ՝ պահվող անձանց մասին տեղեկություն տրամադրելով, և երաշխավորել, որ առանց ձգձգելու նրանք կվերադարձվեն 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, բայց դա չի անում: Խնդիրների կարգավորման հարցում ԵԽԽՎ-ի հանձնաժողովը պատրաստ է աջակցել երկու երկրին էլ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին Թեհրանում խոսել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները:

Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում՝ արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։ Մենք ընդգծել ենք հակամարտության հետևանքների հաղթահարման կարևորությունը և, առհասարակ, դրա երկարաժամկետ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ձեռքբերումն արդարացի հիմքով՝ ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների։ Մենք դիտարկել ենք այն դերը, որը կարող են խաղալ տարածաշրջանի երկրներն այդ գործընթացում:

Տարածաշրջանային հարցերը Լավրովը քննարկել է նաև Իրանի նախագահի և խորհրդարանի խոսնակի հետ:

Տարածաշրջանում ռուսական քաղաքականությունից դժգոհում է Ադրբեջանի նախագահը: Ալիևն ասել է, որ ռուս գործընկերներին հայտնել է իր մտահոգությունը ռուսական և հայկական բանակների արդիականացման համատեղ ծրագրերի վերաբերյալ: Նա հավելել է՝ վրեժխնդրության ցանկացած մտադրություն խստորեն կզսպվի, բայց նշել, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանին ռազմական պլաններ չունի:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին նրա և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ըստ որոնց Ղարաբաղում իբրև թե «Իսկանդեր էմ» հրթիռային համալիր է օգտագործվել:

Դմիտրի Պեսկով, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար - Այդ հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների քննարկման տիրույթում է: Նրանց միջև Ղարաբաղում «Իսկանդերի» բեկորներ գտնելու տեղեկությունների հարցով երկխոսություն է ընթանում:

Ադրբեջանի հայտարարություններն ու գործողությունները մտահոգում են ոչ միայն ԵԽԽՎ պաշտոնյային: France 24-ի, Guardian-ի, Times-ի, Bloomberg-ի լրագրողները, գործող ու նախկին քաղաքական գործիչներ, իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ և Freedom House-ը, քննադատում են Ալիևին՝ Բաքվում, այսպես կոչված, ռազմական ավարի պուրակի բացման համար։ Արգենտինայի նախկին նախագահն Ալիևին համեմատել է Ադոլֆ Հիտլերի ու Սադամ Հուսեյնի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում