Շիրակի մարզի գերեվարված քաղաքացիների հարազատները փակել են մարզպետարանի մուտքը

ՔՔրիստինա Մկրտչյան

Շիրակի մարզից գերեվարված քաղաքացիների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ակցիա են իրականացրել մարզպետարանի մոտ։

Այսօր առավոտյան Շիրակի մարզպետի և Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպումից հետո նրանք որոշել են ժամանակավորապես փակել մարզպետարանի մուտքը՝ ի նշան բողոքի:

Հավաքվածները հայտարարել են՝ ակնկալում են հստակ պատասխան, թե երբ կվերադառնան ռազմագերիները։

Նրանց հարազատները դարձյալ ընդգծել են, որ բողոքի ակցիան ապաքաղաքական է  և միակ պահանջն օր առաջ գերիների վերադարձն է:

Դարձյալ հանդիպում են ակնկալում վարչապետի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Մինչև այդ պահանջի կատարումը պարբերաբար իրականացնելու են բողոքի ակցիաներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում