ՄՄարի Կոստանյան

Հալեպի հրետակոծությունից հինգ բնակիչ է մահացել

Հալեպի հրետակոծությունից հինգ բնակիչ է մահացել

Սիրիայում Թուրքիայի զորախմբերի հսկողության տակ գտնվող շրջաններից հրետակոծության է ենթարկվել Հալեպը. դրա հետևանքով մահացել է հինգ քաղաքացի, տուժել է վեց հոգի, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին տեղեկացրել են ռուս զինվորականները՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:

Սիրիայում ստեղծված իրավիճակը դեռևս մարտի 25-ին էր քննարկվել Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև հեռախոսազրույցի ժամանակ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում