ՀՀ վարչապետի առաջիկա այցը Մոսկվա. оրակարգը և ռուսական մամուլի անդրադարձը

ՍՍոնա Աղբալյան

Փաշինյան-Պուտին հանդիպման նախօրեին ռուսական մամուլում Կրեմլի տարածած հայտարարությունն է` հանդիպման օրակարգի մասին: Հայաստանի վարչապետի այցը աշխատանքային է:

Կրեմլ - Նախատեսվում է դիտարկել 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում:

Բացի դրանից՝ կքննարկվեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության զարգացման արդիական հարցերը, ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն հարցերն ու փոխգործակցության հեռանկարները:

Russia Today-ը հիշեցնում է. երկու երկրի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել մարտի 26-ին: Ria Novosti-ն թեման քննարկել է «Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի տնօրենի հետ:

Ստանիսլավ Պրիտչին («Եվրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի տնօրեն) - Մոսկվայում բանակցությունների թեման կլինեն ռուս-հայկական տնտեսական գործակցության ակտիվացման նախագծերը, մեծ հաշվով կքննարկվեն երկկողմանի քաղաքական հարցերն ու գործակցությունը՝ նոր պայմաններում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ ապրիլի 7-ին Մոսկվայում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, կքննարկվի Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործման և Հայաստանի ընտրությունների թեման։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում