ՄՄարիա Գաբրիելյան

Մեկնարկել է ՎԶԵԲ-ի ՀՀ ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը

Մեկնարկել է ՎԶԵԲ-ի ՀՀ ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը

Մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ՀՀ ՏՄՊՊՀ-ին տեխնիկական աջակցության տրամադրման ծրագիրը՝ հայտնում են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից:

 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնյաները և ծրագրի իրականացման պատասխանատուներն այսօր առցանց ձևաչափով քննարկում են անցկացրել: Հստակեցվել են ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցեր:
 
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, տևողությունը 27 ամիս է:
 
Ծրագրի շրջանակում ՎԶԵԲ-ը կաջակցի հանձնաժողովին մի շարք ուղղություններով, այդ թվում՝ կմշակվեն ուղեցույցներ, վերապատրաստման դասընթացներ կկազմակերպվեն, նախատեսված է նաև աջակցության տրամադրում շուկայի ուսումնասիրությունների իրականացման, հանձնաժողովի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում