Պատգամավորը պարզաբանեց՝ որ դեպքում կարող է ԲԴԽ-ն դիմել պատկան մարմիններին՝ դատավորի անվտանգության ապահովման համար

ՆՆարե Ոսկանյան

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում դատավորի գործունեության համար խոչընդոտ, որի համար ԲԴԽ-ն դիմում է տեղական մարմիններին կամ պետական մարմիններին:

Վլադիմիր Վարդանյանը պարզաբանեց՝ կարող է լինել դեպք, երբ դատավորը որոշակի խնդիրների պատճառով մտածի՝ իրեն կարող են հետապնդել բարդ գործը քննելու պարագայում, օրինակ՝ քրեական ենթամշակույթ ներկայացնող տարրեր և այլն:

«Կարծում եմ՝ դատական խորհուրդը կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ խնդրելով, որ վերջիններին տան համապատասխան պաշտպանություն, ապահովեն նրան անվտանգությամբ»,- ասաց Վարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում