ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է հակահամաճարակային 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է հակահամաճարակային 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթը, որն ուղղված է կորոնավիրուսի համավարակի հետևանքները վերացնելուն: Այս մասին տեղեկացնում է France24-ը:

Համավարակից տուժած քաղաքացիներին, ձեռնարկություններին, նահանգներին ու քաղաքներին տրվելիք ֆինանսական աջակցության փաթեթի օրինագիծն ընդունվել է ձայների 219:212 հարաբերակցությամբ:

Հանրապետականները հայտարարել են, որ օրինագիծը չափազանց թանկ է: Փաստաթուղթն այժմ պետք է քվեարկության դրվի ԱՄՆ Սենատում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում