ՄՄարիամ Մխիթարյան

Փետրվարի 25-ին ընդդիմության բողոքի ակցիան չի կայանա

Փետրվարի 25-ին ընդդիմության բողոքի ակցիան չի կայանա

Վրաստանի ընդդիմությունը չեղարկել է փետրվարի 25-ին նախատեսած բողոքի ակցիան: Այս մասին հայտարարել են ընդդիմության ներկայացուցիչները Վրաստանում Լիտվայի խորհրդարանի անդամ Ժիգիմանտիս Պավիլիոնիսի հետ հանդիպումից հետո, գրում է aliq-ը:

Համատեղ մամուլի ասուլիսում ընդդիմադիր գործիչ Խատիա Դեկանոիձեն հայտարարելով ակցիայի չեղարկման մասին նշել է, որ սպասում են իշխանության համապատասխան քայլին՝ բանակցություններ սկսել ընդդիմության հետ:

Վրաստանի ընդդիմության գլխավոր պահանջներն են՝ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել Նիկա Մելիայի հանդեպ քաղաքական հետապնդումը, անցկացնել ընտրական համակարգի փոփոխություն և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում