Վարույթի ամրագրումը էլեկտրոնային կլինի. ԱԺ-ն քննարկում է «Քրեական դատավարության օրենսգիրք» նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծով վարույթի ամրագրումը էլեկտրոնային է լինելու, մրցույթում հաղթող ընկերությունն արդեն մշակում է էլեկտրոնային ծրագիրը, որը թվայնացնելու է նախաքննության փուլը:

«Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք՝ ամրագրված է իրավունքի չարաշահման արգելքը: Մեր հանրությունը հիմա բավականին նյարդային վիճակով հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննությունն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրականացնում են դասական իրավունքի չարաշահում»,- ասաց Բադասյանը:

Նախագծով նաև հնարավորություն է տրվում պահեստային դատավորի գաղափարը ներդնել՝ գործերի ծավալի բարդության դեպքում դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, ով մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում և բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինում գործը նորից սկսել: Գործառույթների հստակ տարանջատում ևս առաջարկվում է: Ներդրվելու է փաստերի իրավական կանխավարկածի հստակ ինստիտուտ:

«Վերացել է նաև քրեական գործի հարուցման ձևական փուլը, փոխարենը խոսք կա վարույթ նախաձեռնելու մասին»,- ասաց Բադասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում