ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքերը Մարդինում ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրքերը Մարդինում ռազմական գործողություն են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավարևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում՝ գրում է ermenihaber-ը:

Ռազմական գործողությունները իրականացվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: Ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել:

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում