Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԴԴավիթ Մուրադյան

Մենք չենք պատրաստվում ուշադրությունից դուրս թողնել իրավիճակը ԼՂ-ում. Լավրով

Մենք չենք պատրաստվում ուշադրությունից դուրս թողնել իրավիճակը ԼՂ-ում. Լավրով

Մոսկվայում կայացած հանդիպման ավարտին Իրանի և ՌԴ արտգործնախարարներն ամփոփել են բանակցությունը: Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են տարածաշրջանային, միջազգային տարբեր խնդիրների և Արցախի հարցին: Զարիֆը կրկին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է աշխատել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ բացվող հնարավորությունների ուղղությամբ: Սերգեյ Լավրովը նույնպես շոշափել է Արցախի հարցը: 

«Մենք ղարաբաղյան հակամարտության հարցին նշանակալի ուշադրություն ենք դարձրել տարիներ շարունակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, որոնց մեջ են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, մենք, թերևս ամենահետևողականն ենք եղել տարբեր մտքեր առաջարկելու հարցում, որոնք հնարավորություն կտային հասնել հարցի խաղաղ կարգավորման: Այդ կարգավորումները բոլորին հայտնի սկզբունքների համապատասխան էին: Կարող եմ ասել, որ մենք մի քանի տարի առաջ շանս ունեինք հասնել համաձայնության, ինչը կօգներ կյանքեր փրկել՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Ցավոք սրտի, այն ժամանակ դա չստացվեց: Այսօր տեղում ունենք իրական մի վիճակ, որին հասանք նախագահ Պուտինի ջանքերի, Ադրբեջանի նախագահի  և Հայաստանի վարչապետի հետ նրա՝ անընդմեջ բանակցությունների շնորհիվ: Այդ ամենն արտացոլված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որը, ի դեպ, ռազմական գործողությունների դադարեցումից բացի ներառում է լուծումներ, որոնց մեծ մասը համահունչ է Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների ձևակերպած սկզբունքներին: Կրկնեմ՝ իրավիճակը դասավորվեց հիմնականում իմ նշած սկզբունքների շրջանակին համապատասխան, սակայն, ցավոք՝ մարդկային կյանքերի գնով: Դա, կարծում եմ՝ դաս կլինի նմանատիպ բոլոր հակամարտությունների մասնակիցների համար: 

Մենք չենք պատրաստվում մեր ուշադրությունից դուրս թողնել  իրավիճակը ԼՂ-ում: Որպես ապացույց նշեմ հունվարին կայացած եռակողմ գագաթնաժողովը՝ նախագահ Պուտինի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ: Ձեռք բերվեց համաձայնություն՝ ստեղծել այնպիսի մեխանիզմ, որը կնպաստի բոլոր տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության և այդ տարածաշրջանում ընդհանուր տնտեսական և հումանիտար ապաշրջափակմանը»,- նշել է Լավրովը:

Նոր մարտահրավերների մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի խաղաղ և բարեկեցիկ կյանքի հարցում շահագրգիռ են ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, այլ նաև՝ Վրաստանը, Իրանը և Թուրքիան: Նա բարձր է գնահատել Իրանի նախաձեռնությունը՝ նոր իրավիճակը հաշվի առնելով՝ տարածաշրջանի վեց երկրի միջև ձևավորել համագործակցության նոր հարթակ: Նա ավելացրել է, որ տարածաշրջանի ու Լեռնային Ղարաբաղի վերականգնման և զարգացման հարցում հետաքրքրված են նաև եվրոպական որոշ երկրներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում