Արագածոտնի մարզում ոստիկանները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող մեքենաներ

ԱԱրման Գալոյան

Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 12-ին, Արագածոտնի մարզում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի 2-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց համարանիշի՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ 7 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայությունները պարբերական են՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում