Հուշագրի ստորագրումը կդառնա քաղաքական ուժերի միջև ըմբռնման վկայությունը. Գրիգորյան

ՆՆարե Ոսկանյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է նաև ընդդիմության համար ընդունելի ձևաչափ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: 

«Եթե դուք առաջադրում եք վարչապետի թեկնածու, նշանակում է՝ չեք տեսնում խնդրի լուծումն արտահերթ ընտրությունների միջոցով: Դուք համարում եք, որ խորհրդարանը պետք է ընտրի այլ վարչապետ: Դրա համար ենք ասում, որ պետք է հուշագրի ստորագրում, որով կարձանագրվի, որ առնվազն խորհրդարանական ուժերի համար դա է ձևաչափը խնդրի հանգուցալուծման»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով. ««Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, լինելով խորհրդարանական ուժեր, ներկայացնում են մեր հանրության որոշ հատվածի: Հետևաբար, ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը չի լուծելու խնդիրը: Պետք է ըմբռնում, և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում