ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը միացավ «Քաոս» ակումբին

ԱՄՆ-ը միացավ «Քաոս» ակումբին

Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա կատարված հարձակումից հետո Միացյալ Նահանգները հայտնվեց երկրների «Քաոս» կոչվող ակումբում՝ հայտնում է AGENCE FRANCE-PRESSE-ը:

Ակումբում ներառված են այն երկրները, որտեղ ցուցարարները խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել՝ ներխուժելով պետական մարմինների շենքեր: Այդ երկրների ցանկում են նաև՝

Հայաստան: Այստեղ հարյուրավոր ցուցարարներ, զայրացած Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ վեց շաբաթ տևած պատերազմից հետո կնքված հրադադարի հայտարարությունից,  նոյեմբերի 10-ին մտան խորհրդարան: Ոստիկանության հետ ծեծկռտուք սկսվեց, երբ նրանք ամբիոն բարձրացան և պատգամավորներից պահանջեցին հրաժարական տալ:

«Իշխանություններն ավելի ուշ հայտնեցին, որ հաջողվել է խափանել խաղաղության գործարքը ստորագրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության դավադրությունը և ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Անվտանգության ծառայությունների նախկին ղեկավար Արթուր Վանեցյանին»,- գրում է աղբյուրը:

Գվատեմալան, որտեղ հակակառավարական ցույցի մասնակիցները նոյեմբերի 21-ին հրկիզեցին երկրի Կոնգրեսի շենքի մի մասը: Ներխուժումը տևեց 10 րոպե: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել առողջապահության և կրթության ոլորտի ծախսերի կրճատումները, նախագահ Ալեխանդրո Ջիամատեին էլ կոչ էին անում հրաժարական տալ:

Ղրղըզստան: Ցուցարարներն այստեղ ներխուժեցին Բիշքեկի խորհրդարան և թղթեր նետեցին այն ​​ժամանակվա նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովի աշխատասենյակի պատուհաններից: Նրանք զայրացած էին հոկտեմբերի 4-ին կայացած ընտրություններում քվեները կեղծելու համար:

Մալի: Այստեղ մեկ մարդ մահացավ, ևս 20-ը վիրավորվեց, երբ հուլիսի 10-ին Արևմտյան Աֆրիկայի այս երկրի ազգային ժողովն ու կառավարական այլ շենքեր հարձակման ենթարկվեցին այն ​​ժամանակվա նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյտայի դեմ ուղղված մեծ ցույցից հետո: Հեղաշրջման արդյունքում նրա իշխանությունը մեկ ամիս անց տապալվեց:

Լիբանան: Հազարավոր ցուցարարներ զայրացած օգոստոսին տեղի ունեցած աղետալի պայթյունից, որն ավերեց Բեյրութի կենտրոնի մեծ մասը, բողոքի ցույցեր անցկացրին, խորհրդարանի դիմաց գրանցվեց բախում ոստիկանության հետ: Տասնյակ մարդիկ գրոհեցին նախարարություններն ու երկրի բանկային ասոցիացիայի շտաբ-կայանը:

Գերմանիա: Դիմակների դեմ բողոքող ցուցարարները օգոստոսի 29-ին փորձեցին բռնի ուժով մուտք գործել Բունդեսթագի շենք, ինչը ոստիկաններին հաջողվեց կանխել: Covid-19-ի սահմանափակումների դեմ երթին մասնակցում էր 38,000 մարդ:

Սերբիա: Հուլիսի 10-ին էլ Բելգրադում դիմակների,  զանգվածային հավաքների արգելքի դեմ անցկացված ցույցերը դարձյալ ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով, փորձ արվեց ներխուժել խորհրդարան՝ ոստիկաններին հարվածելով քարերով, շշերով և բռնկվող իրերով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում