ԹԹերեզա Կասյան

Բայդենը խոստացել է սերտորեն համագործակցել Նենսի Փելոսիի հետ

Բայդենը խոստացել է սերտորեն համագործակցել Նենսի Փելոսիի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը խոստացել է, որ Միացյալ Նահանգների համար կարևոր խնդիրների լուծման շուրջ ակտիվորեն կհամագործակցի ԱՄՆ ներկայացուցիչների պալատի վերընտրված խոսնակ Նենսի Փելոսիի հետ՝ հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Բայդենի համոզմամբ՝ Փելոսին որպես առաջնորդ ի վիճակի է լուծել և՛ կորոնավիրուսի վերացման, և՛ սպառնալիք դարձած կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրները: Բացի դրանից՝ դեմոկրատ նախագահը համոզված է, որ Փելոսիի հետ սերտ համագործակցությամբ կհաջողվի լուծել հասարակության սոցիալական հավասարության հարցերն ու ապահովել երկրի տնտեսական զարգացումը:

Ջոզեֆ Բայդենը մտադիր է հավասարաչափ համագործակցել ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների ներկայացուցիչների՝ դեմոկրատների և հանրապետականների հետ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նենսի Փելոսին չորրորդ անգամ վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում