Համագործակցության հուշագրեր՝ Շիրակի մարզի գործատուների ու միջին մասնագիտական հաստատությունների միջև

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրիում այսօր գործակցության հուշագրեր են ստորագրվել Շիրակի մարզի միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բիզնես գործունեություն ծավալող ընկերությունների միջև։ Հուշագրով նախատեսվում է պատրաստել մասնագետներ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան և ապահովել սահուն անցում՝ կրթությունից աշխատաշուկա։ Սահմանամերձ Ամասիա և Աշոցք շրջանների գյուղական բնակավայրերը համարվում են շահառու համայնքներ։

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագիրը նպատակ ունի զարգացման նոր հեռանկարներ ստեղծել Շիրակի մարզում, ստեղծել ակտիվ կապ գործատուների և միջին մասնագիտական կրթական հաստատությունների միջև, որոնք պետք է բիզնեսի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր պատրաստեն՝ երաշխավորված աշխատանք ունենալու հեռանկարով։ Դրսում աշխատանք որոնելու ձգտումները կնվազեն՝ վստահ են կազմակերպիչները։

Ծրագրի գործողությունները նպաստելու են Շիրակի ուսումնական չորս հաստատությունների զարգացմանը, ստեղծվում է նոր կապ այդ հաստատությունների և տեքստիլ-, ագրոոլորտների միջև։ Մեկ տարի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, մասնագետները վերապատրաստվել են։

Հատկապես այս օրերին նման ծրագրերի անհրաժեշտությունը խիստ զգացվում է։ Պետք է կարողանալ հետպատերազմական շրջանում ուղղել ողնաշարը և կյանքի կոչել կարևոր նախագծերը՝ նշում է ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետը։

Արտակ Աղբալյան (ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ)  - Մենք պահանջարկ ունենք որակյալ մասնագետների ռազմաճակատում, թիկունքում, կրթության մասնագետները:

Շիրակի մարզի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը կարևոր է համարում նման ծրագրերի իրագործումը աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզի համար։ Շիրակում աշխատանք փնտրող շուրջ 17000 քաղաքացի կա։

Ամալյա Ադամյան (Շիրակի մարզի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն) - Որակյալ մասնագետների պակաս կա, քայլերը կրթությունից աշխատաշուկա կարևոր են:

2021-ին համագործակցության հուշագրեր կստորագրվեն նաև «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մյուս մասնակիցների՝ Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի և Արթիկի պետական քոլեջի հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում