Վիճաբանություն ԱԺ-ում Գաբրիել Բալայանի և Արման Բաբաջանյանի միջև

ԿԿարմեն Ղուկասյան

ՀՀ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ ՀՀ վարչապետի նախօրեին հրապարակած «ճանապարհային քարտեզի» ութերորդ կետը, որը վերաբերում է ԶՈՒ բարեփոխումների ծրագրի հաստատմանն ու բարեփոխումների մեկնարկին, պաշտպանական գերատեսչությունը, որը թերևս ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս կազմով չի կարող ձեռնամուխ լինել այդ աշխատանքին:

«Ես կարծում եմ՝ մենք պետք է հետամուտ լինենք, որպես ԱԺ, որպեսզի համապատասխան հետևություններ արվեն տեղի ունեցածի վերաբերյալ, պաշտպանական գերատեսչությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, Անվտանգության խորհուրդը և այլ գերատեսչություններ պիտի ժամ առաջ այդ խիզախությունը ունենան՝ լքեն իրենց պաշտոնը, որպեսզի նոր, առողջ, պրոֆեսիոնալ և մեր պետականության ու պետությանը նվիրված մարդիկ նվիրվեն առողջ աշխատանքին: Չեն կարող կլանային,  կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդված պետական կարևորագույն  պաշտոններ զբաղեցնող մարդիկ զբաղվեն այս կարևորագույն աշխատանքով»,- հայտարարեց Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ նախօրեին Մարտակերտի 5 գյուղերի բնակիչների ասել են, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը, որովհետև պատասխան չկա:

Նա կոչ արեց իշխող խմբակցության պատգամավորներին «թափ տալ իրենց»:

Բաբաջանյանին պատասխանեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մարտակերտի գյուղերի մասով կարելի էր քարտեզը նայել և տեսնել, որ դրանք Աղդամի շրջանի գյուղեր են եղել, որոնք վերջին վարչատարածքային բաժանումով ԱՀ-ն ներառել էր Արցախի Մարտակերտի շրջանի մեջ: Ինչ վերաբերում է որակավորումներին, կխնդրեմ, որպեսզի մնաք ավելի էթիկայի կանոնների շրջանակում և մեղադրանքներ հնչեցնելուց հստակ, եթե իրավաբանական այդքան գիտելիքներ չունեք, ես ձեզ խոստանում եմ օժանդակել, հանցագործության մասին հաղորդում ներկայացնեք իրավապահ մարմիններին կոնկրետ անձանց մեղադրանքներ ներկայացնելուց առաջ՝ մաֆիոզ, կլանային և այլն: Ամպագոռգոռ բառեր հնչեցնելը... »,- ասաց Բալայանը, որին դահլիճից արձագանքեց Բաբաջանյանը:

Վիճաբանությանը միջամտեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ հորդորելով անկախ պատգամավորին տեղից չարձագանքել:

Բալայանը դիմեց Նազարյանին՝ խնդրելով «կարգի հրավիրել» Բաբաջանյանին:

Չափերդ ճանաչի՝ դարձյալ դահլիճից արձագանքեց Բաբաջանյանը:

«Իմ՝ չափը ճանաչելու հետ կապված, կարծում եմ, այստեղ պետք չի դրա մասին խոսել: Դուք ձեր չափը ճանաչեք: Եթե ես սկսեմ ձեր նկրտումների մասին խոսել...»,- ասաց Բալայանը, որին տեղից դարձյալ հակադարձեց անկախ պատգամավորը:

Դահլիճում իրավիճակը թեժացավ, Բալայանը զսպվածության կոչ արեց և հեռացավ ամբիոնից:

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում