Շուշի քաղաքը հանձնելու հարցը երբեք չի քննարկվել, այն առաջացել է վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ դադարեցվել է արյունահեղությունը:
«Սա ֆիլմ չէ, այլ՝ ողբերգություն: Կան բազմաթիվ զոհվածներ, վիրավորներ, ուստի արյունահեղության դադարեցումը գլխավոր արդյունքն է»,- ասել է Պուտինը:
Ամենակարևորն այն է, որ դադարեցվել է արյունահեղությունը. Վլադիմիր Պուտին

Բաժիններ
Դիտումներ1680









