ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընը երկար ընդմիջումից հետո երևացել է հանրությանը

Կիմ Չեն Ընը երկար ընդմիջումից հետո երևացել է հանրությանը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկար բացակայությունից հետո նորից հայտնվել է հանրության առաջ: Այս մասին հայտնում է Yonghap գործակալությունը:

Հյուսիսային Կորեայի ղեկավարը նախագահել է Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի նիստը: Հանդիպմանը նա կոչ է արել ամրապնդել «հակահամաճարակային աշխատանքը» և պահպանել երկրի մարտական ​​պատրաստվածությունը: Նշվում է, որ Կիմ Չեն Ընը 25 օրվա ընթացքում առաջին անգամ է ներկա եղել հասարակական միջոցառմանը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կորեայի հյուսիսային հատվածը ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Հարավային Կորեայի հետախուզությունը պնդում է, որ իր հարևանը ականապատել է Չինաստանի հետ սահմանը: Միևնույն ժամանակ, շեշտվում է, որ Փհենյանը չունի տեխնիկական կամ ֆիզիկական միջոցներ COVID-19-ի տարածման դեմ պայքարելու համար, ինչը կարող է աղետալի հետևանքների բերել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում