Հայաստանը ձեռք կբերի մոտ 50 հազար հակագենային թեստ. թեստավորումը կարվի անվճար. Թորոսյան

ՎՎարդան Հովսեփյան

Առողջապահության նախարարությունը լիազորություն չունի թեստերի գների մասով, սակայն ինտենսիվ աշխատում է ՏՄՊՊՀ-ի հետ՝ հասկանալու՝ արդյոք այդ գներն ավելին են, կան հակամրցակցային համաձայնություններ, թե ոչ և այլ, և մեր գործընկերները մեզ վստահեցրել են, որ 15 հազար դրամը թեստի իրական գինն է, և նրանք ամեն ինչ անում են այդ գինն ավելի իջեցնելու: Այդ մասին ԱԺ-ում 2021-ի բյուջեի քննարկմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 

Նա նշեց, որ ՊՇՌ թեստերի գները կարող են նվազել՝ հակագենային թեստերի ներմուծման շնորհիվ, այդ հնարավորությունն, ըստ Թորոսյանի, առկա է: «Դրանք արագ թեստեր են, սակայն քսուքը, ինչպես ՊՇՌ թեստի դեպքում, վերցվում է քթըմպանից, հայտնաբերում վիրուսը: Այդ թեստերը կբերեն շուկայի կառուցվածքի փոփոխության, և թե՛ մարդիկ, թե՛ բժշկական կազմակերպությունները կսկսեն դրանք օգտագործել, աշխարհում այդ միտումն է հիմա: Հայաստանը նույնպես շուտով մոտ 50 հազար նման թեստ է ստանալու, թեստավորումն արվելու է անվճար»,- ընդգծեց նախարարը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում