ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի ընտրությունների 150,000 քվեաթերթիկ դեռևս չի ստուգվել

ԱՄՆ-ի ընտրությունների 150,000 քվեաթերթիկ դեռևս չի ստուգվել

Ավելի քան 150,000 քվեաթերթիկ մնացել է ԱՄՆ փոստային ծառայության նամակների մշակման կենտրոններում և չի առաքվել ընտրությունների օրը: Նրանցից 12,000-ը հինգ նահանգից է, որտեղ ընտրությունների արդյունքները դեռ հայտնի չեն՝ տեղեկացնում է The Washington Post-ը:

Ինչպես գրում է թերթը, որոշ «չկողմնորոշված ​​նահանգներում» ուշ ստացված քվեաթերթիկները, «միևնույն է, հաշվելու են, քանի որ փոստային կնիքների վրա նշված է ընտրությունների ամսաթիվը»:

Դա վերաբերում է Նևադա նահանգին, որտեղ ընտրությունների օրվանից ստացվել է 4518 քվեաթերթիկ, Հյուսիսային Կարոլինային՝ 2,958 թերթիկ, և Փենսիլվանիային՝ 3,439 թերթիկ:

Ըստ CNN-ի՝ շրջանային դատավոր Էմմեթ Սալիվանը ԱՄՆ փոստային ծառայությանը հրահանգել է օրական երկու անգամ ստուգել նամակների մշակման բոլոր կետերն այն նահանգներում, որտեղ դրանց ներկայացման ժամկետը երկարացվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում