ՆՆարե Ոսկանյան

Գիշերը հակառակորդը Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա

Գիշերը հակառակորդը Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում։ Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։

 
ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ ռմբակոծության հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։

 

Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է նաև լուսաբացին։
 

Գիշերը հրետակոծվել է Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ «Գրադ» և «Սմերչ» կայանքներից թշնամին կրակ է բացել Ավետարանոց և Սզնեք համայնքների ուղղությամբ։

 

Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չեն եղել։ Նյութական վնասների չափը ճշտվում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում