ՄՄարի Կոստանյան

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները սրվել են

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները սրվել են

Եվրամիության ու Թուրքիայի միջև լարվածությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան վիճակը: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությւնը:

Եվրամիության մի քանի պաշտոնատար անձինք խիստ քննադատել են Ռեջեփ Էրդողանի մեկնաբանությունները, իսկ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահը պետք է փոխի իր մոտեցումը, եթե չի ցանկանում խափանել իր երկրի հետ երկխոսությունը վերսկսելու ԵՄ փորձերը:

Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պետք է ստուգի իր հոգեկան առողջությունը: Նա մեկնաբանություններ է արել ի պատասխան Մակրոնի հայտարարությունների՝ Ֆրանսիայում արմատական մուսուլմանների ստեղծած խնդիրների վերաբերյալ, որոնք գործնականում օգտագործում են այն, ինչ Ֆրանսիայի ղեկավարն անվանել է «իսլամիստական անջատողականություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում