ՄՄարի Կոստանյան

Բանակցությունները պետք է սկսել հնարավորինս շուտ, քանի որ ժամանակը մեր դեմ է աշխատում. Ջեյմս Ուորլիք

Բանակցությունները պետք է սկսել հնարավորինս շուտ, քանի որ ժամանակը մեր դեմ է աշխատում. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ  Ջեյմս Ուորլիքը հարցազրույց է տվել BBC-ին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացումներին: Նա ընդգծել է, որ բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ, քանի որ ժամանակը մեր դեմ է աշխատում: Ուորլիքը հավաստիացրել է, որ հակառակ դեպքում այն ոչ միայն կշարունակվի, այլև՝ կընդլայնվի:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահը ասել է.

«Թուրքիան, ինչպես գիտեք, Մինսկի խմբի անդամ է, սակայն` ոչ համանախագահ: Կարծում եմ, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ մյուս երկրները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Քանի որ այս պատերազմը մարտադաշտում հաղթել հնարավոր չէ, սակայն կարող է դադարեցվել բանակցությունների սեղանի շուրջ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում