ՆՆարե Ոսկանյան

Վանաձոր համայնքի ավագանին միաձայն որոշմամբ Արցախի պաշտպանության համար հատկացրեց 15 մլն դրամ

Վանաձոր համայնքի ավագանին միաձայն որոշմամբ Արցախի պաշտպանության համար հատկացրեց 15 մլն դրամ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Վանաձոր համայնքի ավագանին միաձայն որոշմամբ Արցախի պաշտպանության համար հատկացրեց 15 մլն դրամ:

«Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում էր Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ մշակված նախագիծը՝ աջակցել «Մենք ենք, մեր սահմանները, բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին:

 
Համայնքի ներդրումն իրականացվելու է համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձի ֆոնդից գումար տրամադրելու, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի առաջարկով «Վանաձորի օր» տոնակատարության համար նախատեսված ծախսերը չեղարկելու և գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղելու միջոցով:
 
Արցախի պաշտպանությանն ուղղված գումարը կազմում է 15 մլն դրամ:
Սա կլինի Վանաձորի բնակչության և համայնքապետարանի աշխատակիցների ներդրումը Արցախի պաշտպանության և հայոց բանակի հաղթանակի կարևորագույն գործում»,- գրել է Մամիկոն Ասլանյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում