ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ն կանի ամեն հնարավորը Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու համար. Մայք Փոմփեո

ԱՄՆ-ն կանի ամեն հնարավորը Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ուժեղացնելու համար. Մայք Փոմփեո

Հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգները կվերադառնա ՄԱԿ-ի՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման գործընթացին և ամեն ինչ կանի Իսլամական Հանրապետության դեմ սահմանափակումներ կիրառելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ տեղեկացնում է Al Arabiya-ն:

Այս թեմայով Փոմփեոյի մեկնաբանությունները հնչել են Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը դեմ էին հանդես եկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը, որն առաջարկել էր Միացյալ Նահանգները: Խորհրդի անդամները հայտնել էին, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրից, հետևաբար՝ իրավասու չէ նման նախաձեռնությամբ հանդես գալու:

Մայք Փոմփեոյի խոսքով՝ Ամերիկայի «եվրոպացի բարեկամները» Միացյալ Նահանգներին չեն աջակցում Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի երկարացման բանաձևի ընդունմանը՝ քաղաքական հաշվարկներից ու վախից ելնելով:

«Մեր եվրոպացի դաշնակիցները վախենում են, որ եթե իրավիճակն ապակայունացնող վարքագծի պատճառով հաշվետվություն պահանջեն Թեհրանից, ապա Իրանն ի պատասխան ավելի շատ կոտնահարի միջուկային գործարքը»,- նշել է Մայք Փոմփեոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում