ՀՀովհաննես Վարդանյան

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Օմոնիային» և ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում

«Արարատ-Արմենիան» պարտվեց «Օմոնիային» և ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի տնային խաղում «Արարատ-Արմենիան» նվազագույն հաշվով պարտվեց «Օմոնիային»։ Առաջին խաղակեսն անցավ պասիվ պայքարում։ Երկու թիմերն էլ լուրջ վտանգ չստեղծեցին միմյանց դարպասի ուղղությամբ։

Երկրորդ կեսում մեկ անգամ շատ վտանգավոր հարվածեց Օտումբանջոն։ Աչքի չընկան նաև Կիպրոսի չեմպիոնները։ Գոլազուրկ ոչ-ոքի պայմաններում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այստեղ արդեն չորրորդ րոպեին Տիագոն Բոտիակի փոխանցումից հետո գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը։

Մի քանի րոպե անց էլ մեր ֆուտբոլիստները մնացին տասը հոգով։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց: «Օմոնիան» դուրս եկավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի «Լեգիային», իսկ «Արարատ-Արմենիան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում