ՀՀովհաննես Վարդանյան

Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվում է որպես մանկապարտեզ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվում է որպես մանկապարտեզ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից: Տեսանյութում Արարատի մարզում կատարվող հիմնանորոգման աշխատանքներն են:

Հիմնանորոգվում է Հ8, Երևան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ճանապարհի 9․1 կմ հատվածը։ Պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 41 մլն դրամ։ Նախատեսվում է ավարտել 2020թ.: Վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 25-30 տարի առաջ:

Այնթափում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են համայնքի մի շարք փողոցներ։ Ծրագրի արժեքը` 332 մլն դրամ:

Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվում է որպես մանկապարտեզ։ Իրականացվել են բետոնով ամրացման աշխատանքներ, տեղադրվել են հակահրդեհային ազդարարման ջեռուցման և օդափոխության համակարգեր: Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ: Շահառու սաների թիվը` 50: Ներդրվել է 116 մլն դրամ: 
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում