ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի վարակի նոր հակառեկորդ ԱՄՆ-ում

Կորոնավիրուսի վարակի նոր հակառեկորդ ԱՄՆ-ում

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում հասել է 75 հազարի, ինչը մոտ 7 հազարով (մոտ 10%) ավելին է նախորդ շաբաթ գրանցված դեպքերից: Վարակակիրների ընդհանուր թիվն անցնում է 3 միլիոնը, հաղորդել է The New York Times-ը:

Պարբերականը նշում է, որ նախորդ հակառեկորդը եղել է հուլիսի 10-ին, երբ գրանցվել է 68 հազար վարակակիր: Անցած յոթ օրվա ընթացքում ամենօրյա վարակի թիվը եղել է 63 հազար, ինչը զգալիորեն բարձր է ԱՄՆ-ում ապրիլին համաճարակի բռնկման ժամանակ գրանցված տվյալներից, երբ բժիշկները հայտնում էին օրական 30-40 հազար նոր դեպքի մասին:

Ըստ թերթի՝ հակառեկորդները, որոնք համընկնում են ուրբաթ օրերին, կարող են պայմանավորված լինել առողջապահական հաստատությունների հավաքած տվյալները տրամադրելու ձգձգմամբ, երբ այդ օրը հրապարակվում է շաբաթվա ընթացքում կուտակված տեղեկատվությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում