Մասնավորապես` միջին գնաճ արձանագրվել է մակարոն «Մոյա սեմյա» 400գր՝ 6 դրամ (2.7%), խոզի միս 1կգ՝ 66 դրամ (2.3%), հնդկաձավար 1կգ՝ 12 դրամ (1.8%), սուրճ «Օրիգինալ» 100գր՝ 2 դրամ (0.9%), թեյ «Ակբար» 100գր՝ 5 դրամ (0.7%) ապրանքատեսակների համար:
Գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ՝ 66 դրամ (11.3%), շաքարավազ 1կգ՝ 7 դրամ (2.4%), ոսպ 1կգ՝ 14 դրամ (2.3%), ալյուր «Բաղրամյան» 1կգ՝ 1 դրամ (0.3%) ապրանքատեսակի համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:










