ՌՌոզա Խաչատրյան

ՖԻՖԱ-ն հաստատել է COVID-19-ի պատճառով առաջացած վնասները փոխհատուցելու ծրագիրը

ՖԻՖԱ-ն հաստատել է COVID-19-ի պատճառով առաջացած վնասները փոխհատուցելու ծրագիրը

ՖԻՖԱ-ի խորհուրդը հաստատել է կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական վնասները փոխհատուցելու ծրագիրը:

Օգնության ծրագրի շրջանակում 1,5 մլրդ դոլար է հատկացվելու: 1 մլն դոլար դրամաշնորհը հասանելի է լինելու ՖԻՖԱ-ի անդամ բոլոր ազգային ասոցիացիաներին: Լրացուցիչ 500 հազար դոլար էլ հատկացվելու է կանանց ֆուտբոլին:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտնել է, որ մտահոգված են ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակով:

«Ակումբներն ու ֆեդերացիաներն իսկապես վտանգի մեջ են: Աշխարհի որոշ հատվածներում դադարից հետո ֆուտբոլը չի վերսկսվել: Պետք է օգնենք նրանց»,- ասել է Ինֆանտինոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում